Մոսկվայում յուրաքանչյուր 7-րդ ամուսնությունը գրանցվում է արտասահանցու հետ: Ընդ որում, մոսկվացիների շրջանում առավել շատ նախընտրում են Թուրքիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Իսրայելի քաղաքացիներին: Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, ապա Մոսկվայի «ԶԱԳՍ»-ի վարչության պետ Իրինա Մուրավյովայի խոսքով, ամենից շատ ամուսնություններ գրանցվում են Ուկրաինայի ու Հայաստանի քաղաքացիների հետ: Բացի այդ, ռուսները կյանքի ընկեր են ընտրում նաեւ էկզոտիկ երկրներից, ինչպիսք են օրինակ, Կոտ Դի Վուարը, Կաբո վերդեն, Գաբոնը, Շրի Լանկան, Լիբերիան ու Լիբանանը:

Նշենք, որ 2008 թվականին Մոսկվայում գրանցվել է արտասահմանցիների հետ 11 803 ամուսնություն, որը 821-ով քիչ է 2007-ի համեմատությամբ: Նախորդ տարի Մոսկվայում ամեից շատ ամուսնություններ գրանցել են Ուկրաինայի քաղաքացիները` մոտ 4 հազար մարդ, եւ Հայաստանի քաղաքացիները` 1175 մարդ: Հեռավոր արտասահմանի երկրների շարքում առաջատարը Թուրքիան է` 198 քաղաքացի եւ Գերմանիան` 156 քաղաքացի: