Վաղը, հուլիսի 30-ին, Մինսկում մեկնարկում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ԱՊՀ երկրների համատեղ գործողություննրի ծրագրի վերամշակման եւ համաձայնության փորձագետների խմբի նիստը։ Երկօրյա միջոցառումը կկայանա ԱՊՀ գործադիր կոմիտեում։ Հրավիրված փորձագետները կքննարկեն բժշկական եւ սոցիալական ծառայությունների, դեղամիջոցների ու ախտորոշման մատչելիության ապահովման եւ այլ միջոցառումներ: Նիստի արդյունքները ԱՊՀ գործադիր կոմիտեի հերթական նիստի քննարկման առարկա կդառնան։
Նիստին կմասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղրղստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան։



























