Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին` Ղազախստանի Ալմաթիի մարզում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ , որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Ղազախստանի Ալմաթիի մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 30-ի: Փրկարարները շարունակում են անհայտ կորածների փնտրտուքը: Ավելի վաղ խոսվում էր 28 զոհերի մասին: Այժմ լուծվում են զոհերի թաղման եւ փաստաթղթերի վերականգնման հետ կապված խնդիրները: Մոտ 700 հոգի տարհանվել է Թալդիկորգան, եւս 300 բնակիչներ` Սագաբեին քաղաքներ: Ջրհեղեղի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցում է մոտ 600 մարդ եւ 137 միավոր հատուկ տեխնիկա եւ ավիացիա: Ջրհեղեղի պատճառը ձնհալն է եղել, որը հանգեցրել է մի քանի ամբարտակների քանդմանը: