Ավստրիայի հարավում տեղակայված զորամասին պատկանող մարզադաշտում հայտնաբերել են գերմանացի ազգյանամոլների կողմից թաղված մարդկանց գերեզմաններ։ The Telegraph-ի հաղորդմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկու եղբայրական գերեզմաններում թաղվել են 70-ից ավելի դիակներ։

AFP-ի տվյալներով, գերեզմանների տեղը հնարավոր է եղել պարզել պատերազմի ժամանակ ամերիկացի օդաչուների կողմից արված լուսանկարների միջոցով։

Մոտ ժամանակներս երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները տարածքի տերերի հետ բանակցություններ կսկսեն՝ դիակների տեղափոխման նպատակով։