Հայաստանում արմատուրայի արտադրության մեկնարկը կարելի է միայն ողջունել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է «Միկմետալ» ՓԲԸ փոխտնօրեն Դավիթ Յավուրյանը։

«Տեղական արտադրանքը պետք է մրցունակ լինի որակի եւ գնի առումով»,-ընդգծել է Յավուրյանը։ «Միկմետալը», որը ներկայումս արմատուրա ներմուծում է հիմնականում Ուկրաինայից, պատրաստ է իր տեսականին լրացնել տեղի արտադրությամբ։ 

Հիշեցնենք, որ «ԱՍԿԵ Գրուպ» ընկերությունը ծրագրում է տարեկան թողարկել մինչեւ 120 հազար տոննա արմատուրա։