Իտալական «Միլանի» կիսապաշտպան եւ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը չի կարող մասնակցել ՀԱՖ կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ «Կիեւոյի» հետ Իտալիայի առաջնության կիրակնօրյա խաղում վնասվածք է ստացել։

Երկուշաբթի կամ երեքշաբթի Բեքհեմը կմեկնի Անգլիա, որտեղ նրան կվիրահատի հայտնի վիրաբույժ Սակարի Օրավոյը։

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանիի խոսքով, 34-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա խաղալ 5-6 ամիս։ Այսպիսով, Բեքհեմը Անգլիայի հավաքականի կազմում չի մասնակցի 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։