Արտարժույթի ներբանկային շուկայում, օգոստոսի 5-9-ն ընկած ժամանակահատվածում, բանկերի կողմից գնվել է 90,58 մլն ԱՄՆ դոլար 408.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 94,94 մլն ԱՄՆ դոլար 409.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,78 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,73 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում եվրոն գնվել է 542.69 դրամ միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 546.07 դրամ միջին փոխարժեքով:

Ռուսական ռուբլին արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 12.34 դրամ միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12.52 դրամ միջին փոխարժեքով:

 Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 58.9 մլն ԱՄՆ դոլար: