Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացումը պետք է հանգեցնի այդ քաղաքականության որոշակի կայունացման եւ նորմալացման բոլորովին նոր մակարդակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կարավաեւը:
«Իհարկե, հնարավոր է, դա չփոխի կոռուպցիայի մակարդակը իրավապահների ու ներգաղթյալների միջեւ հարաբերությունների համակարգում, բայց կոռուպցիայի մակարդակը, բոլոր դեպքերում, կդրվի որոշակի վերահսկողության տակ»,-ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ կիրառվող միջոցառումները պետք է դաստիարակիչ ազդեցություն ունենան գործատուների եւ ռուսական խոշոր ընկերությունների վրա: «Վերջնարդյունքում դա կլինի եւ հօգուտ ներգաղթյալների, եւ կնորմալացնի ողջ միգրացիոն շուկան»,-ընդգծեց Կարավաեւը:




























