Թուրքիայի հարավ-արեւլյան Հաքքարի նահանգում տեղակայված թուրքական զինուժը գործողություններ է իրականացրել PKK-ի դեմ:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Հաքքարիի Դաղըլջայի շրջանում մարտի 14-ի կեսօրին թուրքական զինուժը որոնողական գործողությունների ընթացքում բախվել է PKK-ի զինյալների հետ: Բախման ընթացքում զոհվել է մեկ թուրք սպա եւ վիրավորվել մեկ զինվոր:

Նշենք, որ Firat գործակալության փոխանցմամբ` օրեր առաջ թուրքական զինուժը ծանրակշիռ օդուժի աջակցությամբ հարվածներ է հասցրել PKK-ի ենթադրյալ ճամբարների ուղղությամբ: Թուրքական զինուժի կողմից օդ բարձրացած ռմբակոծիչ ինքնաթիռներին ուղեկցել են Skorsky եւ Kobra ուղղաթիռները: