Դիլիջան քաղաքի Աբովյան թաղամասում՝ հանքային ջրերի գործարանի մոտ, օգոստոսի 10-ի երեկոյան, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ուղղել են Գ. Ղավալյանին պատկանող «Օպել» մակնիշի 34 PU 380 համարանիշի ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի հատված: