Երեւանի Երզնկյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում, օգոստոսի 10-ի երեկոյան, ավտոմեքենան ընկել է փոսը. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրեջ-փրկարարները ավտոքարշակի օգնությամբ փոսից դուրս են բերել «Բարոն» տաքսի ծառայությանը պատկանող (վարորդ՝ Ժ. Ա.) BYD մակնիշի 35 UD 750 համարանիշի ավտոմեքենան:





























