Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 151-րդ կմ-ում՝ Սարավան գյուղի մոտ, այսօր՝ օգոստոսի 11-ին, ժամը 00.30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ բախվել են «Ֆորդ Մավերիկ» մակնիշի 35 TO 758 (վարորդ՝ 37-ամյա Մ. Մ.) եւ «Միթսուբիշի Գրանդիս» մակնիշի 34 DU 565 համարանիշի (վարորդ՝ 29-ամյա Դ. Մ.) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Ֆորդ Մավերիկի» ուղեւոր՝ 31-ամյա Ա.Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել: