Երեւանի Հասրաթյան փողոցում՝ նախկին «Շիրակ» սուպերմարկետի մոտակայքում, այսօր՝ օգոստոսի 11-ի առավոտյան «Օպել» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ Ա. Վշտունու փողոցի թիվ 73 շենքի մոտակայքում այրվել է «Օպել» մակնիշի 33 ՍՏ 178 համարանիշի (վարորդ` Մ.Ս.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը:





























