Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 40-րդ կմ-ի մոտակայքում, այսօր՝ օգոստոսի 11-ի վաղ առավոտյան, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «ԳԱԶել» մակնիշի 906 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել սյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղեւոր՝ 28-ամյա Է. Հ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 27-ամյա Ա. Ա-ին: Տուժածները տեղափոխվել են Վեդի քաղաքի ԲԿ, այնուհետ` Արտաշատ քաղաքի ԲԿ. ճանապարհին վարորդ՝ Ա.Ա-ն մահացել է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Բժիշկներն ուղեւորի առողջական վիճակը գնահատել են բավարար:





































