Քաղաքապետարանի առջեւ արդեն 16 օր անժամկետ նստացույց հայտարարած երիրտասարդ ակտիվիստներին աջակցող երիտասարդներից մեկին գիշերվա ժամը 2։00-ին երկու երիտասարդներ ոստիկանների ներկայությամբ հարվածել են եւ մտել քաղաքապետարան: Այս մասին Tert.am-ին պատմել է տուժող Միհրան Մելքոնյանը։

«Երեկ գիշերը ժամը 2-ի սահմաններում ինչ-որ մեկը մեքենան սխալ կայանեց, մոտեցա, որ նկարահանեմ: Մեքենայից դուրս եկան երկու երիտասարդներ ու խփեցին ձեռքիս տեսախցիկին, ասելով, թե՝ սա էն տուզիկն է»,- միջադեպը ներկայացրել է Միհրան Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ նույն ոստիկանները, որոնք քաղաքապետարանի մուտքի մոտ շուրջօրյա հսկողություն են իրականացնում, ակտիվիստին հարվածած տղաներին ուղեկցել են քաղաքապետարան։

«Կոչումով մի փոխգնդապետ ասեց, որ մեքենան սխալ են կայանել, ասացին հիմա դուրս ենք գալիս, ու այդպես էլ մի ժամ մնաց»,- ասել է նա։ Ըստ ակտիվիստի՝ ինքը, տեսնելով, որ կանգնած ոստիկանները ոչ մի քայլ չեն ձեռնարկում, զանգահարել է ոստիկանություն, որտեղից եկել նրան տարել են բաժին, որպեսզի հայտարարություն ներկայացնի։