«Վրաստանի պաշտպանություն» հասարակական կազմակերպության մոտ 20 անդամներ օգոստոսի 10-ին Զուգդիդի քաղաքում խանգարել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ընթրիքը:
Ընթրիքի հրավիրվածներից խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Գոգոա Խաչիձեն լրագրողներին ասել է, որ ռեստորանի մոտ 15 րոպե շարունակվող բղավոցները, սուլոցները նախագահին եւ նրա հյուրերին ստիպել են լքել ռեստորանը:
Միաժամանակ «Վրաստանի պաշտպանություն» կազմակերպության առաջնորդներից Կախա Միկայան լրագորողներին ասել է, որ իրենց կազմակերպությունն ամենուր հետապնդելու է Սահակշվիլիին: «Այն, ինչ արել է Սահակաշվիլին 9 տարի շարունակ իր ժողովրդի նկատմամբ, նրան թույլ չի տալիս երեւալ հանրային վայրերում»,-հայտարարել է նա:





























