Oգոստոսի 11-ին ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սեւքար գյուղի բնակիչ, 46-ամյա Ազատ Չիբուխչյանը, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 07 ԼԼ 796 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին, այնուհետեւ` ծառին: Վթարի հետեւանքով ուղեւոր, 22-ամյա Մհեր Չիբուխչյանը, ով վարորդի տղան է, տեղում մահացել է: Վթարի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկաններն ու Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական խումբը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Տավուշում հայրը մեքենայով դուրս է եկել ճանապարհից ու բախվել ծառին. որդին տեղում

Տեղադրություն




























