Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այս շաբաթվա ընթացքում կհանդիպի բուհերում ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքի ակցիա անցկացնող «Ներազգային ազատագրական շարժման» ակտիվիստներին: Այս մասին հայտնեցին  NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով` նախարարն արդեն վերադարձել է հանգստից եւ վաղվանից աշխատանքի կանցնի: 

Հիշեցնենք, որ Կառավարության` ուսման վարձերը 80-200 հազար դրամով բարձրացնելու մասին որոշումից հետո մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում: Նրանք արդարացի չեն համարում ուսման վարձի բարձրացումը եւ Կառավարության կողմից հնչեցվող պատճառաբանությունները` ասելով, որ սա թալան է պետական մակարդակով, ՀՀԿ-ն փորձում է հարվածել հայ քաղաքացու գրպանին»: Ցուցարարները նախատեսում են եւս մեկ` ավելի մասշտաբային բողոքի ակցիա անցկացնել մինչեւ ամսվա վերջ, իսկ սեպտեմբերից էլ ուսման վարձը չվճարելու եւ դասադուլ անելու կոչ են անելու: