Այսուհետ Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցներն օբյեկտներում ստուգումներ իրականացնելիս պարտադիր կրելու են ԱԻՆ համազգեստ։ Այս մասին նշվել է այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱԻՆ-ում տեղի ունեցած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:

Խորհրդակցության ընթացքում «ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը հայտնել է, որ ռուս մասնագետների հետ շարունակվում են Գառնիի դիտարանի նորոգման ու սարքավորումների վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Գործակալությունը նախատեսում է նաեւ վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար։

Անցած շաբաթ Սյունիքի մարզում անցկացվել է 4 ուսումնավարժություն` աղետների բժշկության վերապատրաստման հայ-շվեյցարական «Արձագանք. բուժմիավորումներ» ծրագրի շրջանակներում։