Երեւանի Աճառյան փողոցում, օգոստոսի 10-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի   ավտոմեքենան բախվել է կայանված  «ՄԱԶ-5332» մակնիշի վերամբարձ կռունկին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: