Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը փնտրում է չարագործների, որոնք հարձակվել են Չինաստանի քաղաքացիների վրա՝ կենտրոնական առեւտրային շրջաններից մեկում։ «Ապրաքսինա դվոր»-ի տարածքում ծեծի է ենթարկվել 6 օտարերկրացի։

Օգոստոսի 12-ին Մարիինյան հիվանդանոց է տեղափոխվել Չինաստանի 4 ծեծի ենթարկված քաղաքացի, որոնք բնակվում են Պետերբուրգում, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Ավելի ուշ հիվանդանոց են դիմել ծեծի ենթարկված եւս երկու չինացիներ։

Այս պահի դրությամբ ոստիկանությունը պարզել է, որ Չինաստանի քաղաքացիները հանգստացել են պետերբուրգյան սրճարաններից մեկում։ Ճաշից հետո նրանց վրա են հարձակվել անհայտ անձինք, փոխանցում է Life News: