Գյումրիի Մարմաշենի խճուղու թիվ 1 հասցեի դիմաց, օգոստոսի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21104»-ի վարորդը եւ 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: