Երեւան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին, Մասիս քաղաքի մոտ, օգոստոսի 11-ին, ժամը 22.15-ի սահմաններում, իրար են բախվել եւ շրջվել «Տոյոտա» եւ «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները եւ «Տոյոտա»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: