Ատոմ Էգոյանը ավարտել է իր «Kloe» նոր ֆիլմի նկարահանումները, հաղորդում է Թուրքիայում «Marmara» հայկական թերթը։ Ֆիլմի հիմքում ընկած են ամուսնական մի զույգի բարդ հոգեբանական հարաբերությունները։ Գլխավոր դերերում են հանրաճանաչ դերասաններ Լիամ Նիլսոնը եւ Ջուլիանա Մուրը։ Կինոնկարի նորամուտը տեղի կունենա սեպտեմբերին կայանալիք Տորոնտոյի փառատոնին, որից հետո այն կցուցադրվի ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։
Հասանելի է
русскийՏեղադրություն



























