Գյումրիի Խրիմյան Հայրիկ եւ Ղանդիլյան փողոցների խաչմերուկում, օգոստոսի 10-ին, ժամը 13.20-ին, «Մերսեդես բենց E-124» մակնիշի ավտոմեքենա է բախվել է «Մերսեդես Բենց E-260» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես Բենց E-260»-ի վարորդը  եւ ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: