Երեւանի Չարենցի փողոցի թիվ 119 տան մոտ, օգոստոսի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























