Երեւանի Վրացյան փողոցում, նախկին էլեկտրական բաշխման կայանում, այսօր՝ օգոստոսի 12-ին, վաղ առավոտյան կնոջ դի է հայտնաբերվել: Ենթադրվում է, որ կինը չի ունեցել մշտական բնակության վայր եւ ապրել է այդ չօգտագործվող տարածքում:

Կնոջ ինքնությունը հայտնի է՝ նա Ալինա Ռոստոմյանն է:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: