Ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն անպատասխան չեն մնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում լարված իրավիճակի մասին տեղեկությունները:

Ինչ վերաբերում է մամուլում տարածվող տեղեկություններին, այդ թվում՝ ադրբեջանական, որոնք կապված են զոհված ադրբեջանցի զինծառայողների թվի հետ, ապա Հովհաննիսյանը ընդգծել է, որ չի կարող տվյալներ բերել այդ առնչությամբ։ «Չեմ կարող ադրբեջանական կողմի կորուստների վերաբերյալ կոնկրետ թվեր նշել, սակայն որեւէ սադրանք անպատասխան չի մնում»,-ընդգծել է Հովհաննիսյանը՝ թույլ տալով, որ ադրբեջանական կողմը խոսի իր կորուստների մասին։

Ընդգծենք, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների, անցած օրերին ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 6-7 մարդ։