Հայաստանի տարածքում, օգոստոսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 15-ը, գողության 19 դեպքից` 9-ը, խարդախության   8  դեպքից` 7-ը, իսկ խուլիգանության 1 դեպքը բացահայտվել է: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 8, խարդախության եւ մարմնական վնասվածք հասցնելու  2-ական  դեպք:

Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 16 ավտովթար. 4 մարդ զոհվել է, 23-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: