«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 11-ին, ժամը 18.00-ին, Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բաժանմունք բերման է ենթարկվել 37-ամյա Նաիրի Դ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ս/թ հուլիսի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: