Շիրակի մարզի Ամասիա գյուղում, այսօր՝ գոստոսի 12-ին, ժամը 12.20-ի սահմաններում, տրակտորը արգելափակվել է ջրափոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Բելառուս» մակնիշի տրակտորը:





























