Լենինգրադյան փողոցում գտնվող «Իմպերիա» ռեստորանային համալիրում երեկ` օգոստոսի 11-ի, երեկոյան, վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ բերման են ենթարկվել 20-ից ավելի քաղաքացիներ, ովքեր ռեստորանում միջոցառման ժամանակ վիճաբանել են միմյանց հետ, եւ այն վերածվել է ծեծկռտուքի: Դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում կատարվում է քննություն:
Մեր տեղեկություններով` «Իմպերիա» ռեստորանում վիճաբանությունը սկսել է այն բանից հետո, երբ մի մեծահասակ տղամարդ, կնոջ հետ իջնելիս է եղել եւ լսել է, թե ինչպես են երիտասարդները հայհոյելով խոսում: Նա երիտասարդներին նկատողություն է արել, իսկ նրանք հարվածել են վերջինիս: Այնուհետեւ վիճաբանող երկու կողմերից ներգրավվել են «այլ ուժեր», արդյունքում վիճաբանողները հարվածներ են ստացել քթի, ճակատի հատվածում:





























