Ինձ համար միշտ մեծ պատիվ է եղել եւ այսօր էլ մեծ պատիվ է երիտասարդների հետ հանդիպելը: Այս մասին, օգոստոսի 10-ին, Սեւանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Իր ողջույնի խոսքում Սեյրան Օհանյանը կարեւորել է բոլոր այն երիտասարդական միջոցառումները, որոնք ուղղված են մեր երկրի ապագային եւ երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: «Այսպիսի միջոցառումները առաջին հերթին հնարավորություն են տալիս, որ ամառային այս ժամանակահատվածում մենք օգտվենք Հայաստանի Հանրապետության ամենագեղատեսիլ վայրերից, բնությունից, մաքուր ջրից եւ կարողանանք անցկացնել լիարժեք եւ առողջ հանգիստ»,-ասել է նա:

Նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենասիրական դաստիարակությանը, ՀՀ պաշտպանական քաղաքականությանը, ռազմական կրթությանն ու բանակաշինությանը, ներկայացրել ՀՀ զինված ուժերի գործունեության հիմնական խնդիրներն ու առկա մարտահրավերները:

Սեյրան Օհանյանը շրջայց կատարելով յուրօրինակ գեղեցիկ զինվորական ձեւավորում եւ ունեցող ճամբարում, ծանոթացել է երիտասարդների առօրյային: