Թուրքիայի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահներն ու ԱԳ նախարարները կժամանեն Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի պետությունների հերթական գագաթաժողովին, որը կկայանա օգոստոսի16-ին Գաբալայում։

Երեք երկրների ԱԳ նախարարները կմասնակցեն կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որը կկայանա օգոստոսի 15-ին։ Այս մասին հաղորդում է «Նովոստի-Ադրբեջան»-ը։ Գագաթաժողովի արդյունքում կընդունվի Ամփոփիչ հռչակագիր։

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը ստեղծվել է 2009-ին։ Կազմակերպությունը ներառում է 4 պետություններ՝ Թուրքիա, Ղազախստան, Ադրբեջան եւ Ղրղըզստան։ Առաջին գագաթաժողովը կայացել է 2011-ին Ալմաթիում եւ նվիրված է եղել տնտեսական համագործակցության խնդիրներին։