Ադրբեջանում հերթական բողոքի ակցիան է տեղի ունենում տեղական իշխանությունների անտարբերության եւ անգործության դեմ։ Այս անգամ բողոքի ակցիա է տեղի ունեցել Թարթառի շրջանում։

Ինչպխես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, շրջանի գյուղերի բնակիչները հավաքվել են տեղի ղեկավարության շենքի մոտ՝ պահանջելով ջուր տրամադրել իրենց տնտեսություններին։

Նրանք բողոքում են, որ ջուր չկա, իրենց բերքը ամբողջությամբ կորում է, ուստի նրանք պահանջում են արտեզյան ջրամբարներ կառուցել։

Նշենք, որ Ադրբեջանում զանազան բողոքի ակցիաները սովորական բնույթ են կրում։ Երկրի իշխանությունները ի պատասխան կամ ցրում են ակցիաները, կամ ճնշում մասնակիցներին։