Աջարիայի ինքնավար հանրապետության նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեն եւ նրա որդին՝ Բաթումիի նախկին քաղաքապետ Գեորգի Աբաշիձեն մտադիր են վերադառնալ Վրաստան։ Այս մասին նա պատմել է «Կվիրիս պալիտրա»-ին տված հարցազրույցում։

Ինչ վերաբերում է ներկայումս Վրաստանում տիրող իրավիճակին, ապա նա ասել է, որ համակրում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին։ Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն, քանիոր դա վատ ասոցիացիաներ է առաջացնում նրա մոտ։

Միեւնույն ժամանակ Ասլան Աբաշիձեի փաստաբանը «ԻնտերպրեսսՆյուսին» հաղորդել է, որ Վրաստանի պետական սահմանը հատելու դեպքում նա կձերբակալվի։

Աբաշիձեն մի գործով ազատազրկման է դատապարտվել, մեկ այլ գործով հետաքննությունը շարունակվում է։ Վրաստանի սահմանը հատելու դեպքում նա կձերբակալվի։