Սեւան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները նկատել են խեղդվող երեխա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե տեղեկությունը ստացվել է օգոստոսի 12-ին, ժամը 16.15-ին:

Նրանք անվնաս ափ են դուրս բերել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 13-ամյա Դ. Մ.-ին եւ տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն: