Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին օգոստոսի 12-ին պաշտոնապես բնակչությանը ներկայացրել է Գերոգի Մարգվելաշվիլիին որպես Վրաստանի նախագահի թեկնածու «Վրացական երազանք» դաշինքի կողմից՝ նրան «եվրոպական ոճի առաջնորդ» անվանելով:
Մարգվելաշվիլիի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սենակի շրջանի Նակալակեւի գյուղից:
«Մենք պատրաստվում են հաղթանակին»,- ասել է Իվանիշվիլին եւ Մարգվելաշվիլիին բնորոշել որպես տաղանդավոր, անկախ, խիզախ եւ անմիջական ինտելեկտուալի: Թեկնածուի նախընտրական շտաբը գլխավորելու է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Դավիթ Սագանելիձեն:




























