Վաղարշապատ-Զվարթնոց ավտոճանապարհին (կամրջի վրա), օգոստոսի 12-ին, տեղի է ունեցել ավտովթար. տուժածներ չկան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 44 ՕՕ 045 (վարորդ` Ժ.Հ.) եւ «Մոսկվիչ ԻԺ-2140» մակնիշի 64 TT 212 համարանիշերի (վարորդ` Գ.Մ.) ավտոմեքենաները, ինչից «Մոսկվիչ ԻԺ-2140» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վերջինիս ուղեւոր 21-ամյա Տ.Ա-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել:





























