Կոտայքի մարզի Առինջ գյուղի գազալցակայանի խաչմերուկում, օգոստոսի 12-ին, ժամը 20-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բեռնատարը բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանիա» մակնիշի BBT 093 համարանիշի բեռնատարը (վարորդ` Տ. Տ.) բախվել է գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել ավտոմեքենայի վառելիքի արտահոսք:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակիցները դադարեցրել են գազի մատակարարումը:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են բեռնատարի կցորդը եւ իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:





























