Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանը դիսկոտեկ-միջոցառումներ էր կազմակերպել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Կասկադում, Սիրահարների այգում։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկոյան հազարավոր երիտասարդներ են մասնակցել Երեւանի հայտնի դիջեյների դիսկոտեկներին, որոնք, մասնակիցների խոսքով, մեծ աշխուժությամբ են լցրել ամառային քաղաքը։

Երիտասարդների միջազգային օրվա միջոցառումները ներառված էին «Երեւանյան ամառ» ծրագրում։