Մալաթիայի  բաժնի  ծառայողները, օգոստոսի 12-ին, ժամը 22.00-ին, գողություն կատարելու կասկածանքով,  Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Բաբաջանյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 22-ամյա Գարիկ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ օգոստոսի 9-ին Գարիկ Ս.-ն Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի տներից մեկի բաց պատուհանից մտնելով` գողացել է 7.200 դոլար:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: