«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 12-ին, ժամը 16.50-ին, 29-ամյա Լեւոն Մ.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի  58 փամփուշտ,  «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի, ատրճանակի  պահունակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ոստիկաններին հայտնել է, որ  զինամթերքը 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ իր հետ բերել է հանգուցյալ հայրը:

 Ներկայացվածն  ուղարկվել է փորձաքննության:

 Կատարվում է հետաքննություն: