Մեղրի-Երեւան ճանապարհի 242-րդ կմ-ին, օգոստոսի 12-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան  բախվել է «Վոլվո»  մակնիշի ավտոմեքենայի կցորդի հետեւի անվադողին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել Աստրա»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: