Բյուրեղավան-Արզնի ճանապարհի 1-ին կմ-ին, օգոստոսի 12-ին, ժամը 22.20-ին, իրար են բախվել  «Օպել-Վեկտրա» եւ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել-Վեկտրա»-ի ուղեւորուհին դեպքի վայր ժամանած շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն եւ գնացել տուն` հրաժարվելով հիվանդանոց տեղափոխվելուց: 

Կատարվում է քննություն: