Թիվ 259 երթուղու ավտոբուսի վարորդն, օգոստոսի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 50-ամյա մի տղամարդ ավտոբուսի սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանություն է ներկայացել 56-ամյա վարորդը եւ հայտնել, որ տուժող տղամարդը վայր է ընկել իր վարած, իրեն ամրակցված «Յուտոնգ» մակնիշի ավտոբուսի սրահում` իր կողմից կտրուկ արգելակելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:





























