Մոսկվայում իրավապահ մարմինների ու ՕՄՕՆ-ի աշխատակիցներն, այսօր՝ օգոստոսի 13-ին, շուրջկալ են կազմակերպել Նոր Մոսկվայի շուկայում: Հատուկ գործողության ժամանակ նրանք հագուստի երկու ընդհատակյա արտադրամաս են հայտնաբերել, հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Անօրինական արտադրությունում ապրել ու աշխատել են 160 ներգաղթյալներ Միջին Ասիայի երկրներից: Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության բաժիններ: Նրանցից 23-ի նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել (ՌԴ-ում օտարերկրացու կողմից անօրինական աշխատանքային գործունեությունը ծավալելը):

Ինչպես հաղորդում է «Նովի Ռեգիոնը», ոստիկանները պարզել են, որ ընդհատակյա արտադրությունները կազմակերպել է Իվանովոյից Մոսկվա եկած ՌԴ քաղաքացուհին: Կինը վարձակալել է շուկայի այդ տարածքը, սարքավորումներ տեղադրել ու համաշխարհային բրենդային ապրանքանիշների հագուստ արտադրող արտադրամաս կազմակերպել:

Ներկայումս քննարկվում է նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը: