Մերձմոսկվայի Օդինցովոյի շրջանում ձերբակալվել են օտարերկրյա 300 քաղաքացիների՝ ներգաղթի օրենսդրության խախտման մեղադրանքով:

Ռուսաստանի ԴՄԾ մամուլի ծառայության տվյալներով, 35 գաստարբայտերների վերաբերյալ փաստաթղթեր են կազմվել՝ նրանց երկրից արտաքսելու համար: Մյուսների՝ ՌԴ-ում գտնվելու օրինականությունը ստուգման փուլում է:

Ձերբակալվածները զբաղվում էին շինարարությամբ եւ վերանորոգմամբ Օդինցովոյի շրջանի նոր միկրոշրջանում: