Հայաստանի ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներն օգոստոսի 3-10-ին մասնակցել են ՌԴ Կալուգայի մարզում անցկացված «Հիշատակի հերթափոխ 2013» միջազգային ուսումնագործնական համատեղ հավաքին: Սա Ռուսաստանի եւ Հայաստանի հարկադիր կատարողների համատեղ ուսումնագործնական երրորդ հավաքն է` Սմոլենսկի եւ Բրյանսկի մարզերից հետո:
Կալուգայի մարզում կազմակերպված ուսումնագործնական հավաքից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները վերադարձել են շնորհակալագրերով եւ պատվոգրերով:
«Հիշատակի հերթափոխ 2013»-ը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազի մարտադաշտերում անհետ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը եւ Կալուգայի մարզի ազատագրման 70-ամյակին: Երկու երկրների հարկադիր կատարման ծառայությունները որոնողական աշխատանքներ են կատարել, գտել մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ անհետ կորած 680 զինվորի մասունքներ (նրանցից երեքի մոտ հայտնաբերվել է անձը հաստատող փաստաթուղթ) ու դրանք զինվորական պատվով հողին հանձնել՝ Կայուգայի մարզի Ուլյանովոյի Եղբայրական գերեզմանում:
«Հիշատակի հերթափոխ 2013»-ը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության եւ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության միջեւ համագործակցության ուղղություններից է:





























