Կահիրեի օդանավակայանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի երկու ուսանողների, որոնք մեղադրվում են ահաբեկչության մեջ:
Մաքսային ծառայության աշխատակիցները Ստամբուլից ժամանած ռուս ուսանողների ճամպրուկներում հայտնաբերել են պլանշետային համակարգիչ եւ գրքույկ՝ տարբեր վայրերի մանրամասն քարտեզների էսքիզներով, ինչպես նաեւ իրենց վրա տպավորություն գործած ահաբեկչությունների վերաբերյալ նկարներ եւ տեսանյութեր, պայթուցիկ սարքավորումների պատրաստման եղանակներ:
«Վզգլյադ»-ը հաղորդում է, որ երկու երիտասարդներն էլ Եգիպտոս են ժամանել իսլամական հնագույն եւ նշանավոր ուսումնական հաստատությունում՝ «ալ-Ազհարում», արաբերեն ուսումնասիրելու համար: Այս պահին ուսանողների հետ շփվում են եգիպտացի քննիչները:





























